Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում ևս 7 հազար մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ևս 7 հազար մարդ է ձերբակալվել
16.07.2017 | 02:02

Թուրքիայում նախօրեին ևս 7 հազար ոստիկան, պաշտոնյա և ուսուցիչ է ձերբակալվել՝ անցած տարվա հեղաշրջման փորձին աջակցելու համար:


Ապստամբության փորձը ճնշելուց հետո վարչակազմը արտակարգ դրություն հայտարարեց՝ ազատազրկելով ավելի քան 50 հազար պետական ծառայողների, այդ թվում՝ զինվորականների, դատավորների ու ուսուցիչների: Անկարան շարունակում է պնդել, թե հեղաշրջման փորձի հետևում կանգնած էր ԱՄՆ-ում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, և Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան: Գյուլենը հերքում է մեղադրանքները՝ խոստանալով վերադառնալ հայրենիք, եթե իր մեղքն ապացուցեն:

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ